News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կատարվածն ունի իր պատճառները․տղաները տեղավորվել են գյուղի այդ տանը, որովհետեւ զորանոցը պայթեցվել է Ադրբեջանի հարձակման հետեւանքով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի զորանոցում տեղի ունեցած հրդեհին։

«Սեպտեմբերի 13-ի հարձակման հետո, երբ որ զորամասը պայթեցվել էր, զորամասի փոխարեն Կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր։ Մատակարար ընկերությունն առաջարկել էր բերել Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորամասեր, բայց Կառավարությունը պահանջել է ամբողջությամբ նորը։ Այդ պայմաններում էլ պետք է ապահովվեին բոլոր պայմանները, բայց զորանոցները եկել են։ Կատարվածն ունի իր պատճառները․ տղաները տեղավորվել են գյուղի այդ տանը, որովհետեւ զորանոցը պայթեցվել է Ադրբեջանի հարձակման հետեւանքով։ Պետք է լինեն այդ մոդուլները՝ բոլոր պայմաններին համապատասխանող։ Այդ մոդուլներն արդեն տեղ են հասել։ Հարձակումից անցել է չորս ամիս, սա են հասցրել արել։ Պետք է ամբողջապես փոխել համակարգը»,- նշել է նա։

Հավելենք, որ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը «Լուրերին» փոխանցել է լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպիսի տեսք են ունենալու նոր կացարանները։

3.jpg (59 KB)

4.jpg (42 KB)

5.jpg (66 KB)

6.jpg (87 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ