News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերուի Կուսկո շրջանի մշակութային տնօրինությունը հայտարարել է դեպի հնագույն Մաչու Պիկչու քաղաք մուտք գործելը անժամկետ դադարեցնելու մասին՝ տարածաշրջանում եւ երկրում լայնածավալ սոցիալական բողոքների պատճառով:

«Հաշվի առնելով ներկայիս սոցիալական իրավիճակը, որում գտնվում են մեր տարածաշրջանը եւ երկիրը՝ 2023 թվականի հունվարի 21-ից մինչեւ հաջորդ ծանուցումը զբոսաշրջիկների եւ ընդհանուր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով հրամայվել է փակել Ինկա եւ Իլակտու ճանապարհային ցանցը դեպի Մաչու Պիկչու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արտաքին առեւտրի եւ զբոսաշրջության նախարար Լուիս Էլգուերոն նախօրեին ասել է, որ Մաչու Պիկչուում երկաթուղու փակման պատճառով ավելի քան 400 զբոսաշրջիկներ, որոնցից 300-ը օտարերկրյա քաղաքացիներ, ճանապարհին են մնացել։ Գնացքների շարժումն այս երթուղում դադարեցվել է, քանի որ ցուցարարները քանդել են գծերի մի հատված։ Էլգուերոյի խոսքով՝ Ferrocarril Transandino SAC ընկերությունն անմիջապես վերանորոգման աշխատանքներ է սկսել:

Կուսկոյի մշակույթի տնօրինությունը նշել է, որ ճանապարհին մնացած զբոսաշրջիկներին «հարմարություններ կտրամադրվեն», իսկ գնված տոմսերի արժեքը կփոխհատուցվի։

Պերուի նախագահի պաշտոնը զբաղեցրած Պեդրո Կաստիլյոն անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին ցրել էր խորհրդարանը, որը պետք է երրորդ անգամ քննարկեր նրա իմփիչմենթի հարցը։ Սակայն խորհրդարանականներն, այնուամենայնիվ, հավաքվել եւ Կաստիլյոյի հրաժարականի մասին որոշում են կայացրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ