News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրանի համար կարեւոր է Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը։ Այս մասին Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի 26-րդ նիստի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, գրում է Mehr-ը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասում նոր իրադարձությունները, օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրումը եւ դրան հաջորդած հրադադարի համաձայնագիրը նոր պատուհաններ եւ հնարավորություններ են բացել տարածաշրջանում կայունության եւ ինտեգրման համար»։

Նա նաեւ նշել է, որ Իրանի համար կարեւոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը «միշտ աջակցել եւ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։

Իրանցի դիվանագետն ընդգծել է հարաբերությունների ընդլայնման երկկողմ ներուժը հատկապես տնտեսական եւ առեւտրային ոլորտներում՝ հույս հայտնելով, որ երկկողմ առեւտրային հարաբերությունները կընդլայնվեն իրական պլանավորման եւ լուրջ կամքի շնորհիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ