News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 143 մլրդ 933,3 մլն դրամ։

Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիան», որը նախորդ տարի վճարել է 52 մլրդ 275,2  մլն դրամ հարկ:
Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ 45   մլրդ դրամով:

Չորրորդ հորիզոնականում ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է, որը պետբյուջե է վճարել 27,4 մլրդ դրամ հարկ, հինգերորդում՝ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը (19,5 մլրդ դրամ), վեցերորդում հորիզոնականում՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (18,1 մլրդ դրամ ), յոթերորդում՝ «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (17,5 մլրդ), ութերորդում՝  «Ջեյ թի այ Արմենիա»-ն (16,9 մլրդ դրամ), իներորդում հայտնվել է «Սի փի էս էներջի գրուպ»-ը (16 մլրդ 987 մլն դրամ):

«ՄՏՍ Հայաստան»-ը եզրափակում է տասնյակը։ Ընկերությունը պետական բյուջե է վճարել 15 մլրդ 946 մլն դրամ։

Խոշոր հարկատուների ցանկը՝ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ