News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինային եւ այլ երկրներին վերաարտահանման թույլտվություն կտա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։

«Դաշնային կառավարությունը որոշել է ուկրաինական զինված ուժերին տրամադրել Leopard 2 մարտական տանկեր»,-ասել է նա։ «Գերմանիան թույլտվություն կտա նաեւ գործընկեր երկրներին, որոնք ցանկանում են Leopard 2-ը ուղարկել Ուկրաինային սեփական պաշարներից»,-հավելել է նա։

Գերմանիան առաջին փուլում Ուկրաինային կտրամադրի Leopard 2A6 տանկերից բաղկացած 14 վաշտ Բունդեսվերի պաշարներից։ Գերմանիայի ռազմական օգնությունը նախատեսում է լոգիստիկայի, զինամթերքի ապահովման եւ Leopard 2 տանկերի սպասարկման հարցերի լուծում, նշել են կառավարությունում:

Կառավարության տեղեկատվության համաձայն՝ ուկրաինական տանկերի անձնակազմերի պատրաստումը կսկսվի մոտ ժամանակներս Գերմանիայում։

Նախօրեին Կիեւի իշխանություններին տանկեր ուղարկելու կանցլեր Օլաֆ Շոլցի որոշման մասին հայտնել էր Der Spiegel ամսագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ