News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հնդկաստանում ոսկերչական ընկերությունը Գինեսի ռեկորդների գրքում նոր տիտղոսի է արժանացել ժամացույցի վրա դրված ամենաշատ ադամանդների համար։

Ընկերությունը ժամացույցն անվանել է «Սրինկիա» (հաջողության ժամացույց), դրա վրա տեղադրված է 17 524 ադամանդ՝ 17512 սպիտակ եւ 12 սեւ։

Ժամացույցի դիզայնը նույնքան յուրահատուկ է, որքան դրա վրա եղած ադամանդների քանակը։ Երբ ձեռքով գծագրված դիզայնի էսքիզն ավարտվել է, ժամացույցը 3D-ով վերստեղծվել է համակարգչային դիզայնի տեսքով, այնուհետեւ տպվել է:

Այնուհետեւ ադամանդները հերթով տեղադրվել են ժամացույցի վրա: GWR-ը նշել է, որ ժամացույցին ցանկալի տեսք հաղորդելու համար պահանջվել են փայլեցման հինգ տարբեր ձեւեր:

Renani Jewels-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հարշիտ Բանսալը, որը ոգեշնչված է Հին հնդկական դիցաբանությամբ, ասել է, որ «Սրինկիա» բառը նշանակում է «ծաղիկ» եւ նշանակում է Լակշմի՝ հարստության եւ հաջողության հնդկական աստվածուհի:

Renani Jewels-ն ասել է, որ ռեկորդակիր ժամացույցի ստեղծման ժամանակ իրենց առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը նույն գույնի, չափի, ձեւի եւ հստակության հսկայական քանակությամբ ադամանդներգտնելն է եղել, հաղորդում է Fox News-ը:

Պատրաստի ժամացույցը 373,30 գրամ է կշռում։

Այս ժամացույցը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը Հոնկոնգում սահմանվել էր 2018 թվականի դեկտեմբերին Aaron Shum Jewelry Ltd-ի կողմից։ Դրա վրա 15 858 ադամանդ է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ