News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե պետության մեջ գաղափարախոսություն չկա, բանակում էլ չկա, իսկ բանակը  առանց գաղափարախոսության բանակ չէ, նույն էլ հասարակությունը հասարակություն չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը  (Ագո):

«Էդ բառից միայն մարդիկ լավ չեն զգում իրենց, բայց մի հատ էլ կրկնեմ գաղափարախոսությոնը ինչ է, մենք իրար հետ ո՞նց ենք հարաբերվելու, իրար պիտի գցենք, թե իրար պիտի սիրենք, դա էլ է գաղափարախոսություն, նա` էլ: Հիմա եթե դա չկա, պետության մեջ չկա, ժողովրդի մեջ չկա, պետություն, ինչ գաղափարախոսությունով է մեզ հետ վերաբերվում, ինչ է մեզ ասում, պարզ չէ, բանակում որտեղից դա լինի, իսկ բանակաշինությունը դա ամենամեծ քաղաքականությունն է, ամենասուտ գաղափարը մտցնում են, որ բանակը քաղաքականացված չէ: Բանակում մարդ որ ծառայում է, սահման է պահում,ամենամեծ քաղաքականությունն է, եթե դու սահման չունես, դու որեւէ քաղաքական գործընթացի սուբյեկտ չես, եթե դու բանակ չունես, չես կարող որեւէ մեկից պաշտպանվես, քեզ ով է բանի տեղ դնելու, կամ նստի հետդ ինչ որ սեղանի շուրջ բանակցի: Դու պետք է ուժեղ բանակ ունենաս, ուժեղ բանակն էլ դա հասարակության շարունակությունն է, օրգանիզմ է, այդ օրգանիզմի ձեռքերը ուղեղը եւ այլն բանակն է, եթե մի ձեռք կամ ոտքը չեղավ, դա չի լինի օրգանիզմ: Բանակը մերն է, դա Ադրբեջանինը չէ, այսինքն` եթե դու քննադատում ես բանակին, առաջին հերթին դու քեզ պետք է քննադատես: Բանակը մեր շարունակությունն է, մեր երեխեքն են այնտեղ ծառայում, մեր ընկերները: Երեխեքը եթե գնում են դիրքեր, այնտեղ շատ հարցեր են առաջանում,  նրանց պետք է բացատրող լինի, թե ոնց իրար հետ հարաբերվեն, ոչ թե վարժ խոսելով, այլ վարքով եւ սրտով, թե չէ շատ վարժ խոսացող կա պաշտոնին, որից որ օգուտ չկա»,- ասաց նա:

Նրա խոսքով` վրանը ողբերգություն չէ, սակայն ծառայությունը պետք է ծառայության նման լինի, նորմալ պայմաններ լինեն.«Վրանը դա ողբերգություն չի, պատերազմի ժամանակ վրանը ավելի լավ էր, քան մեծ զորամասը, բայց վրանը վրանի նման պետք է լինի, ծառայությունը ծառայության նման, ամեն ինչին էլ ձեւ կա էլի: Հակառակը, ես սուտկեքով գետնին էլ եմ քնել, նորմալ է, դա ինձ չի վախացրել եւ դա ինձ համար ողբերգություն չէր»: 

Տպել
Ամենաշատ