News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թռչնի գրիպի նոր բռնկում է գրանցվել ճապոնական Սայթամա պրեֆեկտուրայում, սկսել են ոչնչացնել մոտ 3 հազար բադերի, նշվել է շրջանի վարչակազմի հաղորդագրությունում։

«Նախօրեին Գյոդա քաղաքի թռչնանոցում կասկածելի դեպք է հայտնաբերվել։ Այսօր մանրամասն ստուգման արդյունքում հաստատվել է գերպաթոգեն թռչնի գրիպի վարակման փաստը»,- տեղեկացրել են շրջանի վարչակազմում՝ նշելով, որ սկսվել է մոտ 3 հազար բադերի ոչնչացումը։

Ֆերմայի շուրջ երեք կիլոմետր շառավղով մտցվել է թռչունների տեղափոխման կարանտին։ Ֆերմայի եւ սարքավորումների վարակազերծման աշխատանքները կավարտվեն հունվարի 29-ին։

Հաշվի առնելով վերջին բռնկումը՝ Ճապոնիայում թռչնի գրիպի պատճառով ոչնչացված թռչունների թիվն այս սեզոնին մոտենում է 11 միլիոնին։ Սա հակառեկորդ է։ Նախանցած սեզոնին, որն ամենամեծ վնասն էր հասցրել թռչնաբուծությանը՝ թռչնի գրիպի պատճառով, 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թ. մարտ ոչնչացվել էր 9,8 մլն հավ, 52 բռնկում էր գրանցվել 18 պրեֆեկտուրաներում։

Փորձագետները վարակների աճը կապում են չվող թռչունների սովորականից ավելի վաղ (սեպտեմբերի վերջին) վերադարձի եւ տարբեր շրջաններում վիրուսի տարածման հետ։ Թռչնի գրիպը պատճառ է դարձել, որպեսզի Ճապոնիայում հավի ձվի գինը հասնի 29-ամյա առավելագույնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ