News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշում կայացրեց Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել Նազելի Բաղդասարյանին, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվեց Մուշեղ Մուրադյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին կատարած աշխատանքի համար:

Մուշեղ Մուրադյանը շնորհակալության հայտնեց վստահության համար եւ հավելեց. «Վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները, շնորհակալություն»:

Իր հերթին Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց իր մարզպետ եղած ժամանակ կառավարության հետ Փոխգործակցության համար. «Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը: Ես վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որ մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն: Թող որ այն ծրագրերը, որոնք միտված են երկրի բարօրությանը, բավարար քաղաքական կամքով եւ պետական մտածողությամբ շարժվեն առաջ»:

Հիշեցնենք, որ նախօերին NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Նազելի Բաղդասարյանը հրաժարական է տվել:

Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, քաջածանոթ է մարզպետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների աշխատանքային առանձնահատկություններին։ Նա մինչ «այ զբաղեցնում էր Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ