News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Քննչական կոմիտեում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների առերեսումը կատարվում էր Երեւան քաղաքի ոստիկանության վրչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ, առերեսումը տեւել է 3 ժամ 55 րոպե: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Քննչական կոմիտեի քննչական գործողությունների թիրախն ուրիշ է. առերեսումները չպետք է կատարվեն մեզ հետ, պետք է կատարվեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջեւ, քանի որ այն, ինչ մենք տեսնում ենք իրենց ցուցմունքներում, հակասություններն իրար մեջ են:

Այո, կարմիր բերետավորների բազմաթիվ ցուցմունքներ կան, որ Խուդինյանն է հրամանը տվել: Բայց այսօրվա իմ ուղիղ հարցին՝ ո՞վ է զոհվածների ծնողներին բերման ենթարկելու հրամանը տվել, պարոն Խուդինյանը պարզապես չպատասխանեց»,-ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ շարունակվելու են առերեսումները ոստիկանության այլ աշխատակիցների հետ:

«Պարոն Խուդինյանն ընդունեց, որ բերման ենթարկելու ձեւաչափը, միջոցը, եղանակը համաչափ չի եղել, եւ ինքը ամբողջ ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից: Նաեւ խնդրեց դա ընդունել որպես ոստիկանության պաշտոնական հայտարարություն, դիրքորոշում: Նշեց, որ որոշ ոստիկաններ որոշակի դեպքերում կարող էին այլ ձեւով վարվել, ինչը չեն արել՝ իրավական գնահատականները թողնելով քննչական մարմիններին»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:Նրա խոսքով, Խուդինյանն ընդունել է, որ «Եռաբլուրում» հրամաններ տալու իրավասությամբ օժտված է եղել ինքը եւ Երեւան քաղաքի վարչությանը ենթակա ստորաբաժանումները ղեկավարվել են իր կողմից, ենթարկվել են իրեն: Ես հարցրել եմ՝ ձեզնից բացի էլ ով կարող էր նման հրաման տլ: Այդ հարցին եւս Խուդինյանը չի պատասխանել: Սրանով եւս մեկ անգամ հաստատվեց, որ ոստիկանության գործողություններն օրենքով չեն կատարվել, կիրառվել է անհամաչափ ուժ, որի համար ոստիկանները եւ հրաման տվողները ենթակա են քրեական պատասխանատվության»,-ընդգծեց փաստաբանը՝ նկատելով, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ գնդակը մի դարպասից տշում են մյուս դարպասը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Մեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքաի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ…
Թաիլանդում տղամարդը սպանել եւ վիրավորել է 3-ական մարդու եւ սպանվել 15 ժամ դիմադրությունից հետո
Թաիլանդում մի տղամարդ հրաձգություն է սկսել եւ սպանվել  ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով...
Մարտունի քաղաքում սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում...
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ