
Իրանի իշխանությունը հայտարարել է Իսրայելի հետ կապված ահաբեկչական խմբերի անդամների ձերբակալման մասին։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ հետախուզության նախարար Էսմայիլ Հաթիբը։
«Կարճ ժամանակահատվածում հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են ավելի քան 12 ահաբեկչական խմբերի անդամներ։ Այդ ահաբեկչական խմբերը ձգտում էին վրեժ լուծել ապստամբության առաջխաղացման հարցում իրենց անհաջողության համար՝ տարբեր գործողությունների միջոցով»,-ասել է նա՝ նշելով, որ հետախուզության մարմինների «զգոնությունը խափանել է բոլոր նման դավադրությունները», հաղորդում է Press TV-ն:
Նրա խոսքով՝ ահաբեկչական խմբերը, որոնք փորձում են դիվերսիաներ կազմակերպել Իրանում, կապ ունեն Իսրայելի հետ։