News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելից հին ամերիկյան զենիթային Hawk հրթիռներ է խնդրել, որպեսզի դրանք տա Ուկրաինային, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնյաներին:

Մինչ այժմ Իսրայելը մերժում էր Ուկրաինային առաջադեմ եւ պաշտպանական սպառազինություն տրամադրելու ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի խնդրանքները՝ մտավախություն ունենալով, որ նման քայլը կարող է լարվածություն ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ վնասել Իսրայելի անվտանգային շահերին Սիրիայում:

Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի Սիրիայում, սակայն Իսրայելին թույլ է տալիս ազատ գործել այնտեղ՝ ընդդեմ Իրանի գործունեության։

Իսրայելը 1960-ականներին է ձեռք բերել Hawk համակարգը ԱՄՆ-ից՝ Եգիպտոսի եւ Սիրիայի ավիահարվածներից պաշտպանվելու համար:

Այն ժամանակ Raytheon-ի հակաօդային համակարգը համարվում էր ժամանակակից տեխնոլոգիա: Սակայն վերջին տարիներին Իսրայելը առաջնահերթությունը տվել է այլ համակարգերին, այդ թվում՝ ԱՄՆ Patriot-ին եւ սեփական «Երկաթե գմբեթ» ու «Նետ» պաշտպանական համակարգերին:

Տասը տարի առաջ իսրայելցի զինվորականները սպառազինությունից հանել են Hawk համակարգը: Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ Իսրայելում պահվում են Hawk-ի մոտ 10 մարտկոցներ եւ հարյուրավոր որսիչներ:

Իսրայելի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Պենտագոնը երկու շաբաթ առաջ կապ է հաստատել Իսրայելի պաշտպանության նախարարության հետ եւ խնդրել է պահեստում գտնվող Hawk համակարգերը փոխանցել Ուկրաինային:

ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ նմանատիպ հարցումներ են արվել մի քանի այլ երկրներին, որտեղ համակարգը գործում կամ պահվում է:

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն իր ամերիկացի գործընկերներին ասել է, որ Ուկրաինային զենքի համակարգեր չմատակարարելու Իսրայելի քաղաքականությունը չի փոխվել։ Ըստ իսրայելցի պաշտոնյայի, ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ իսրայելական Hawk համակարգերը «հնացել են» եւ չեն կարող գործել, քանի որ երկար ժամանակ պահեստում են եղել առանց սպասարկման:

Սակայն իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ պատասխանը ճշգրիտ չէ: Նրանք շեշտել են, որ թեեւ արձակման կայանները կարող են ամբողջովին խափանված լինել, Իսրայելում գտնվող հարյուրավոր Hawk որսիչները կարող են վերանորոգվել եւ օգտագործվել:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը Axios-ին հաստատել է, որ «իսրայելական անվտանգության կառույցի դիրքորոշումը [Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ] չի փոխվել։ Յուրաքանչյուր հարցում դիտարկվում է անհատական կարգով:

Այս ամսվա սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ելույթ է ունեցել Վաշինգտոնում AIPAC-ի ղեկավարության համաժողովում, որտեղ ակնարկել է Hawk հրթիռների վերաբերյալ ԱՄՆ-ի հայցի մասին: Բայց նրա խոսքերը գրեթե աննկատ են մնացել։

Իր ելույթում Օսթինը հիշատակել է, թե ինչպես են Hawk համակարգերն օգնել Իսրայելին պաշտպանվել 1967 թվականի Վեցօրյա պատերազմում եւ 1973 թվականի Դատաստանի օրվա պատերազմում, որը նաեւ հայտնի է որպես Հոկտեմբերյան պատերազմ: «Այժմ Hawk-ն այլեւս ամենաժամանակակից տեխնոլոգիա չէ: Բայց դրանք դեռ կարող են օգնել պաշարված ժողովրդավարությանը պաշտպանել իրեն»,- ասել է Օսթինը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աշխատում է իր դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ Ուկրաինային Hawk-ի հնարավորություններ տրամադրելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ժամանել է Բախմուտի մերձակայք
Նա լսել է ռազմաճակատի այս հատվածում օպերատիվ իրավիճակի եւ ռազմական գործողությունների ընթացքի...
Ռուսաստանը եւ Բելառուսը չեն փլուզվել եւ չեն փլուզվի Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով․ Լուկաշենկո
Լուկաշենկոն ասել է, որ Արեւմուտքում որոշել են «արիական չափանիշները» փոխարինել «լիբերալ դեմոկրատական ​․․․
Լիտվայում ընդունել են օրինագիծ, որով արգելվում է քաղաքացիություն տալ ռուսաստանցիներին եւ բելառուսներին
Լիտվայի Սեյմն ընդունել է օրինագիծ, որով ժամանակավորապես արգելվում է քաղաքացիություն տալ ռուսաստանցիներին եւ բելառուսներին...
Սթոլտենբերգը զգուշացրել է Չինաստանին Ռուսաստանին մահասփյուռ զենք տրամադրելու վերաբերյալ
Սթոլտենբերգը զգուշացրել է Չինաստանին...
ԱՄՆ-ն իր անօդաչուները տեղափոխել է Ղրիմից հեռու. CNN
Նահանգները ջանում է խուսափել միջադեպերից...
Սեւծովյան նավատորմը հետ է մղել ծովային անօդաչուների գրոհը. Սեւաստոպոլի նահանգապետ
Ծովային դրոնները ոչնչացվել են...
Ամենաշատ