News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիեւ են եկել ԱՄՆ հաշվեքննիչներ՝ Համաշխարհային բանկի եւ Deloitte-ի խորհրդականների հետ միասին, որպեսզի երաշխավորեն, որ «օգնությունը կամ զենքը այլ նպատակների չի ուղղվում»։ Այս մասին ասել է պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով օգնական Վիկտորյա Նուլանդը, տեղեկացրել է CNN-ը։

«Մենք շարունակում ենք աջակցել հիմնական բարեփոխումներին եւ կոռուպցիայի դեմ միջոցներին, որոնք իրականացնում է Ուկրաինայի կառավարությունն ամբողջ երկրում»,- ասել է Նուլանդը Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ։

Նրա մեկնաբանություններն արվել են այն բանից հետո, երբ Կոնգրեսի հանրապետական անդամները ցանկություն են հայտնել վերահսկման լրացուցիչ ջանքեր գործադրել, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությանը։

Այս շաբաթ պետդեպարտամենտը հայտարարել է, որ իրենց «հայտնի չէ ԱՄՆ-ի որեւէ օգնության մասին» Ուկրաինայի կառավարությունում կոռուպցիոն սկանդալի հարցում, որը հանգեցրել է երկրի պաշտպանության փոխնախարարի հրաժարականին։

Հաշվեքննիչները եկել են Կիեւ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը չորեքշաբթի հայտարարել էր, որ նախատեսում է Ուկրաինա ուղարկել 31 Abrams տանկ, իսկ Պենտագոնն անցած շաբաթ հրապարակել էր 2,5 մլրդ դոլարի չափով Ուկրաինային օգնության փաթեթի մասին, որի մեջ առաջին անգամ մտնում են Stryker զրահագնացներ եւ Bradley մարտական մեքենաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ