News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան չի բացառել աշխարհի մեծությամբ երրորդ տնտեսությունում վերադարձը դեֆլյացիային, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ տվյալներ են ստացվել, որ Տոկիոյում սպառողական ինֆլյացիան հունվարին հասել է 42-ամյա առավելագույնին՝ ստիպելով Կենտրոնական բանկին աստիճանաբար հրաժարվել մեղմ դրամավարկային քաղաքականությունից: 

Սակայն Կիշիդան հայտարարել է, որ ինֆլյացիայի պատճառը հումքի համաշխարհային բարձր գներն ու թույլ իենն են, այլ ոչ թե ուժեղ ներքին պահանջարկը:

Ընդդիմության պատգամավորի այն հարցին, թե արդյոք ճապոնական տնտեսությունը լիովին դուրս է եկել բազմամյա դեֆլյացիայից, Կիշիդան ասել է. «Ներկայումս շարունակվում է դեֆլյացիայի բացակայության վիճակը, բայց այն դեռ չի հասել մի փուլի, որտեղ մենք կարող ենք դատել այն մասին, որ վերադարձը դեֆլյացիային քիչ հավանական է»։

Քաղաքական գործիչները հույս ունեն, որ այս գարնանը աշխատավարձերի բարձրացումը կմեղմի կյանքի թանկացումը եւ կբարձրացնի սպառողական ծախսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ