News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումն անվանել է «ահաբեկչություն»՝ պահանջելով հետաքննել միջադեպն «ամենակարճ ժամկետում եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության»։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հունվարի 27-ի առավոտյան տղամարդը մտել է Իրանում Ադրբեջանի դեսպանություն եւ կրակ բացել՝ սպանելով մեկ մարդու եւ վիրավորելով երկուսին։

Թեհրանի քրեական դատարանի դատախազը տեղեկացրել է, որ կասկածյալը պնդում է, որ անցած տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն եւ տուն չի վերադարձել։ Նրա խոսքով՝ տղամարդը Ադրբեջանի դեսպանատնից որեւէ պատասխան չի ստացել իր բազմակի այցելությունների ժամանակ, թե ուր կարող էր անհետանալ իր կինը, եւ մտածում էր, որ կինը թաքնվում է այնտեղ, Թեհրանում, եւ չի ցանկանում հանդիպել իր հետ։ «Այսօր առավոտյան ես որոշեցի գալ դեսպանատուն արդեն Կալաշնիկով ինքնաձիգով»,- ասել է նա քննիչներին՝ հավաստիացնելով, որ Թեհրանում դեսպանատան վրա հարձակման պատճառը անձնական էր։

Ավելի վաղ Թեհրանի ոստիկանապետը տեղեկացրել էր, որ հարձակվողը կալանավորվել է ոստիկանության կողմից միջադեպից անմիջապես հետո։

Նրա խոսքով՝ տղամարդը մտել էր դեսպանատուն իր երկու երեխաների հետ։ «Այսօր առավոտյան այդ մարդը մտել է Ադրբեջանի դեսպանատուն հրազենով (АК-47)։ Հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել, երկուսը վիրավորվել են։ Նա նաեւ նշել է, որ նախնական տվյալներով՝ հարձակվողն ունեցել է անձնական եւ ընտանեկան պատճառներ։

Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին ընդգծել է, որ անվտանգության իրանական ուժերն օպերատիվ գործողություններ են ձեռնարկել հարձակվողին կալանավորելու համար, եւ ներկայում քննություն է ընթանում։ «Այս հարցը կհետաքննվի գերակայության եւ նրբանկատության բարձրագույն աստիճանով, որպեսզի պարզվեն այս գործողության մասշտաբներն ու հարձակվողի դրդապատճառները»,- ավելացրել է ներկայացուցիչը։

Նա նշել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ՝ ավելացնելով, որ քննությունը կշարունակվի, իսկ արդյունքների մասին կտեղեկացնեն լրատվամիջոցներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատության մեջ է
Ուսանող 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել...
Ֆիլիպիններում ուղեւորատար նավի վրա բռնկված հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել
ԶԼՄ-ների տվյալներով՝ Lady Mary Joy նավը տեղափոխում էր շուրջ 200 ուղեւորի․․․
«Դատախազությունն անգործություն է ցուցաբերել». Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Ցորի զորամասի զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդման...
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ…
ԱՄՆ-ում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել
Թերթը նշում է, որ ուղղաթիռների անձնակազմների վիճակի մասին դեռեւս տեղեկություն չկա․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ