
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում Իրանի դեսպանատան աշխատակիցները լքում են դիվանագիտական ներկայացուցչության շենքը։
«Շենքից մի քանի դիվանագետներ շտապելով դուրս վազեցին՝ փաստաթղթեր տանելով։ Շենքի տարածքից դուրս եկավ դեսպանատանը պատկանող եւս մեկլ մեքենա»,- հայտնում են լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան տարհանման մասին: Հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում էր իրականացվել: Հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակվողը միջադեպից անմիջապես հետո ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ հարձակման պատճառը անձնական եւ ընտանեկան խնդիրներն են
։