News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս չորսը վիրավորվել Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Իրավապահների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ գիշերը՝ Բեւերլի Քրեստ շրջանում։ Դեպքի հանգամանքները դեռ պարզված չեն։ Ընթացող մեքենայում գտնվող երեք մարդիկ զոհվել են, չորս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է գործակալությունը։

Վերջին օրերին Կալիֆոռնիայում հրաձգության մի քանի դեպքեր են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 21 մարդ է սպանվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ