News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10 հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Արցախի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղված ծրագրեր է գործի դնելու:

Սոցիալ-տնտեսական առումով ևս Արցախում բազմաթիվ խնդիրներ կան` գործազրկությունից, կոմունալ վճարներից մինչև վառելիքի ճգնաժամ և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել:

Շրջափակման պայմաններում նոր աշխատատեղերի բացման թեման նույնիսկ տեղին էլ չէ քննարկել, այստեղ սոցիալական նոր փաթեթ պետք է ներդնել, որն առանց Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների միջամտության գրեթե անհնարին է իրագործել:

Այս համատեքստում պետք է դիտարկել աշխատանքը կորցրած և սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների կոմունալ վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցման հարցը:

Քննարկելի է նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքների երեխաների դեղորայքի և սննդամթերքի նվազագույն ծավալի ապահովման հարցը:

Տարեվերջին հայտարարվեց, որ ՀՀ-ում փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի Արցախի սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներով, նույնիսկ մի քանի մլրդ գումար հատկացվեց:

Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան` որոշակի առումով մեղմելու առանց այն էլ մարդկանց ծանր պայմանները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխանությունները Լաչինը ընդունելով որպես Ադրբեջանի մաս, անգամ միջազգային միջնորդներին են դեմ գնում. Հ. Հարությունյան
Տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստան...
Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են «Ղարաբաղի հայերին լքել տարածքը»
Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, նրանք այլ ելք չունեն․․․
Ադրբեջանի գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերին. Միրզոյան
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման դրական...
Ալիեւը շարունակում է Ֆրանսիայի հանդեպ գռեհիկ վերաբերմունքը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն «նախկին» անվանում
Միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցելով, փաստացի փորձում էին ամրագրել․․․
Ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում.Արցախի ԱԳՆ
եկնաբանություն Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ…
Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին
1 րոպե հետո հայտնվեց մեր մոտ եւ փորձեց Արցախի դրոշը քաշքշել, եւ փորձեց հարվածել երիտասարդներից մեկին, հնչեցրեց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ