News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-28-ը, «Ավելի ուժեղ միասին. միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ» ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացվել է աշխատաժողով, որին մասնակցել է Հայսատանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայկական արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելու աշխատանքները սկսել են 2021 թվականի դեկտեմբերին: Անցած տարվա հոկտեմբերին Երեւանում անցկացվեց արագ արձագանքման բժշկական թիմերի հինգերորդ գլոբալ հանդիպումը, որին մասնակցում էր 50 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ: Իսկ նոյեմբերին Վրաստանում անցկացվեց աշխատաժողով՝ հայկական եւ վրացական թիմերի համար:

Բացի աշխատաժողովներից, հայկական եւ վրացական նոր ձեւավորվող արագ արձագանքման բժշկական թիմերը 2022 թվականի հունիսին Գերմանիայում մասնակցել են դաշտային վարժանքի, իսկ օգոստոսին Միացյալ թագավորությունում՝ սիմուլյացիոն վարժանքի:

Հունվարի 26-28-ը Երեւանում անցկացված աշխատաժողովը վերջինն է մեր թիմի՝ գարնանը նախատեսված դաշտային վարժանքից առաջ, մասնակցում են Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Ըստ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանի, հիմնական բանախոսը Գերմանիայից ժամանած փորձագետ Ջոնաթան Բաումն է: Արագ արձագանքման բժշկական թիմերի հարցում Գերմանիան հարուստ փորձ ունի: Փորձագետը օգնում է վերջնական տեսքի բերել թիմի աշխատանքների գործելակարգերը՝ կլինիկական ծառայություններ, թիմի պաշտպանություն, գույքացանկ (պահեստի կառավարում) եւ այլն: Մեծ ուշադրություն է դարձվում արագ արձագանքման բժշկական թիմի աշխատանքի իրավական ապահովմանը՝ փաստաթղթերին, որ երկրի ներսում կամ երկրից դուրս՝ աղետյալ երկրին օգնության գնալիս, թիմը իրավական խնդիրներ չունենա: Վարժանքի ժամանակ գնահատվելու են թիմի եւ աշխատանքի բոլոր կողմերը՝ թիմի կարողություններ, կազմ, անդամների ունակություններ, գործիքակազմ, գույքացանկ եւ այլն:

Այս տարվա գարնանը անցկացվելու է հայկական արագ արձագանքման բժշկական թիմի շտաբային վարժանքը, ամռանը՝ վրացական թիմի դաշտային, աշնանը՝ հայկական թիմի դաշտային վարժանքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի ՆԳՆ-ների միջև սերտ հարաբերությունները
Մարտի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է…
Փաշինյանը Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը...
Նախորդ տարվա սեպտեմբերից Հայաստանի մի քանի դպրոցներում վրացերեն է դասավանդվում. ԿԳՄՍ նախարարը՝ Վրաստանի դեսպանին
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին...
ՀՀ-ի եւ Վրաստանի ֆիննախարարությունների համագործակցությունը վերջին շրջանում կրում է առավել ինտենսիվ բնույթ. Նախարար
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը...
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի նոր դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի…
ԲՏԱ նախարարն ու Վրաստանի դեսպանը վերահաստատել են փորձի փոխանակման անհրաժեշտությունը
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն ներկայացրել է Վրաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, նշել, որ...
Ամենաշատ