News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը երեքշաբթի մեղադրել է Իսրայելին Արեւմտյան ափին բռնության կտրուկ սրման մեջ, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու կողմերին հանգստության կոչ է արել եւ հաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը երկու պետությունների վերաբերյալ որոշմանը, հաղորդում է Reuters-ը:

Իսրայելի միակողմանի գործողությունների լիակատար դադարեցման կոչ անելով՝ Աբասը կրկնել է Իսրայելին ուղղված պաղեստինցիների վաղեմի պահանջը՝ դադարեցնել օկուպացիան: 

«Այժմ մենք պատրաստ ենք աշխատել ԱՄՆ վարչակազմի եւ միջազգային հանրության հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար, որպեսզի վերջ դնենք Պաղեստին պետության հողերի իսրայելական օկուպացիային 1967 թվականին»,-ասվում է նրա հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ