News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Բրունսվիկի Ռաթգերսի համալսարանի 29-ամյա շրջանավարտ Հեյջոնգ Շինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն դեռահաս է ներկայացրել՝ Նյու Ջերսիի պետական միջնակարգ դպրոց ընդունվելու համար, գրում է Next Shark-ը։

Հունվարի 24-ին Շինին մեղադրանք է առաջադրվել՝ ինքնությունը կամ տարիքը հաստատող կեղծ պետական փաստաթուղթ ներկայացնելու համար, ասվում է Նյու Բրունսվիկի ոստիկանության բաժանմունքի չորեքշաբթի օրվա մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Շինը կեղծ ծննդյան վկայական է ներկայացրել Նյու Բրունսվիկի կրթական խորհրդին, որտեղ նշվել է, որ նա 15 տարեկան է, որպեսզի ընդունվի ավագ դպրոց: Հաղորդվում է, որ նա չորս օր անցկացրել է դպրոցում, մինչ պաշտոնյաները պարզել են, որ նրա ծննդյան վկայականը կեղծ է:

Շինին արգելել են դպրոց հաճախել, եւ նրա շարժառիթը ներկայումս պարզվում է:

Թեեւ 29-ամյա աղջիկը հաճախել է մի քանի դասերի, նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է պրոֆեսիոնալ կողմնորոշման խորհրդատուների հետ:

Ակնկալվում է, որ փետրվարի 16-ին Շինը կներկայանա Միդլսեքս շրջանի գերագույն դատարան՝ լսումների համար:

Նյու Ջերսիի դպրոցները պահանջում են, որ բոլոր երեխաները անհապաղ դպրոց ընդունվեն նույնիսկ եթե նրանք ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունեն: Հաղորդվում է, որ այս կանոնն օգնում է ապահովել փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների եւ ավանդական փաստաթղթեր չունեցող սովորողների ընդունվելը դպրոցներ: Գրանցվելուց հետո սովորողներին 30 օր է տրվում՝ ինքնությունը եւ հասցեն հաստատող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ