News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


500-600 տնտեսվարողներ այստեղ շխատում են, իրենց հարկային կոդը սկսվում է 32-ով, իսկ դա ենթադրում է, որ այստեղի աշխատակիցները 17-20 տարվա պարտաճանաչ հարկատուներ են եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Մալաթիա» տոնավաճառի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց աշխատակիցներից մեկը:

«Սրանք այն մարդիկ են, որ ամենածանր վիճակում երկիրը չեն լքել, մնացել են, շենացրել են: Իսկ էսօր ինչ-որ մեկը թուղթը վերցրել է դեմը, ասել՝ էս-էս կետերը չի համապատասխանում ու վերջ: Այդպես չեն աշխատում: Երբ բողոքի ձայնը տեղ են հասցնում, գերատեսչությունը վերլուծում է, մի մասնագետ է կցում եւ ասում՝ խնդիրները վերացնելու հարցում մեր մասնագետը ձեզ օգնի, էս մալուխը սենց պետք է գնա, ջրատարը այսպես պետք է լինի:

Մեր ղեկավարությունը, ինչը հնարավոր է եղել անել, արել է: Ինչ վերաբերում է պնդմանը, որ ամենակարեւորը ծխատարն է, դուք վտա՞հ եք, որ հաջորդ պահին անձրեւ ու սելավ չէր լինելու, պետք է տաիքը բացվի, որ այդ ծխատարները դուրս գան, ոնց որ այս անձրեւին փորձեք ասֆալտ փռել: Եղանակները թող բացվի, դրսի աշխատանքներն էլ կարվեն, իսկ ներքին աշխատանքները տարվում են»,-ասաց նա:

Աշխատակիցը նաեւ հավելեց, որ կառավարությունը լոզունգ է դարձրել, թե IT ոլորտում աշխատատեղեր կան թափուր. «Ասենք, 20 հազարը կարողացան այդ ոլորտում վաստակել, բա նրանց ծնողնե՞րը: Ես անձամբ բանկային պարտավորություններ ունեմ, բիզնես վարկի խնդիր: Հենց այս պահին ապրանք ունեմ, որ ճանապարհին է, հիմա էնտեղ իմ գործընկերներին ի՞նչ եմ ասելու: Ասելու եմ՝ գիտեք ինչ, մեր վարչապետը, շատ ժողովրդասեր, պետականամետ մարդ է, հրահանգում է գերատեսչություններին՝ ձեր գործառույթը ճիշտ կատարեք, բայց ներքին օղակը պետք է մասնագիտորեն մոտենա դրան: Երբ սկսվեց կորոնավիրուսային համաճարակը, կառավարությունը մտածեց, որ մարդկանց կենսունակությունը ապահովելու համար նրանց որոշակի գումարներ պետք է հատկացվի։ Հիմա ասում են թեկուզ ժամանակավոր փակեք, դե թող այդ չինովնիկը բերի իր վարձատրության մի մասը տա, ես այդ մեկ ամիսը իմ ընտանիքին կերակրեմ, ես էլ ասեմ՝ հալալ է այս ղեկավարությանը, մտահոգ են»,- ասաց աշխատակիցը։

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Ավելի վաղ տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը:

Տպել
Ամենաշատ