News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 1-ին իսրայելական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջեւ։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «նշելով, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ վստահության վրա, Գալանտը գոհունակություն է հայտնել ստեղծված երկկողմ համագործակցությունից։ Հասանովը շնորհավորել է Գալանտին՝ Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով, եւ ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման վստահություն է հայտնել։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վճռականորեն դատապարտել են ահաբեկչական գործողությունները, քննարկել տարածաշրջանային անվտանգության եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների հարցերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ