News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին՝ չնայած տարբեր հայտարարություններին ու գնահատականներին, եւ կշարունակի պահպանել ռազմական չեզոքության դիրքորոշումը, հինգշաբթի օրը Սկուշինայի (խորհրդարանի) արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առավոտյան ես հիմարություններ էի լսում կեղծ հայրենասերներից, որոնք ասում էին, որ մենք Սերբիան տանում ենք դեպի ատլանտյան ինտեգրում,- ընդգծել է Վուչիչը,- Չենք տանում: Մենք կշարունակենք պահպանել մեր ռազմական չեզոքությունը եւ, ի տարբերություն մեր բանակը ոչնչացողների, կկառուցենք մեր բանակը»։

Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դեմ 1999 թվականի ՆԱՏՕ-ի ագրեսիան սկսվել է մարտի 24-ին եւ տեւել է 78 օր: «Դաշնակից ուժ» (Allied Force) օդային հարձակողական գործողության հիմնական պատճառը դաշինքի ղեկավարությունն անվանել է «Կոսովոյում ալբանացի բնակչության ցեղասպանության կանխումը»։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ գործողության ընթացքում դաշինքի երկրների ավիացիան իրականացրել է 38 000 թռիչք, որոնցից ավելի քան 10 000-ի նպատակը ռմբակոծություններ իրականացնելն է եղել։ Ռմբակոծության հետեւանքով, սերբական տվյալներով, զոհվել է 3500-4000 մարդ, վիրավորվել է մոտ 10 000 մարդ, որոնց երկու երրորդը՝ խաղաղ բնակիչներ։ Նյութական վնասը կազմել է 100 մլրդ դոլար։

ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծման երեք ամիսների ընթացքում Սերբիայի տարածք արկերով 15 տոննա սպառված ուրան է նետվել։ Դրանից հետո երկիրը Եվրոպայում ուռուցքաբանական հիվանդությունների քանակով զբաղեցրել է առաջին տեղը, իսկ ռմբակոծությունից հետո առաջին 10 տարում հանրապետությունում քաղցկեղով հիվանդացել է մոտ 30 000 մարդ, որից 10 000-18 000-ը մահացել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սթոլթենբերգը հայտարարել է պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին
Նրանք պայմանավորվել են, որ հիմնվելու են այս պարտավորության վրա եւ հաջորդ տարի կորոշեն 2024 թվականից հետո հետագա պարտավորությունների վերաբերյալ․․․
Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 4-5-ը՝ չնայած Հունգարիայի բողոքին․ Սիյարտո
Ապրիլի 4-5-ին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ նախարարների մակարդակով նա կգումարի․․․
Բորելը Ուկրաինային մեկ միլիոն միավոր զինամթերք մատակարարելու որոշումը «պատմական» է անվանել
Մենք ունենք մի սցենար, որը ներառում է երեք կետ․․․
ԵՄ-ում Ուկրաինայի անդամակցության կամ ՆԱՏՕ-ի երաշխիքների հարց այժմ չկա․ Գերմանիայի ԱԳՆ
ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն է անցկացնում, ինքնիշխան պետություններն իրենք են որոշում, թե որ դաշինքին են ցանկանում միանալ․․․
Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը
Այն տորագրել է նախագահ Թայիփ Էրդողանը․․․
Զախարովան զգուշացրել է ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ անմիջական ռազմական առճակատման վտանգի մասին
Զախարովան նշել է, որ շուքով հայտարարվել է, որ հանուն Ուկրաինայի «ռազմի դաշտում վճռական շրջադարձի» զենք կփոխանցվի «ավելի քան 9 զրահապատ բրիգադների համար»․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ