News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռազմական օբյեկտների վրա հարձակումներից հետո Իրանի հնարավոր պատասխան գործողությունները կախված են նրանից, թե ինչպես են այդ հարձակումները տեղի ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Իսրայելի եւ հրեական համայնքի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։ 

Նա պարզաբանեց, որ հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ իսրայելական հատուկ ծառայությունները հարձակումներ են կազմակերպել անմիջապես Իրանի տարածքից: Այսինքն՝ կարող էին փոքր ԱԹՍ-ի վրա պայթուցիկ սարք տեղադրել եւ ուղարկել Իրանի ռազմական օբյեկտներ։

«Երկրորդ տարբերակը դրսից հարձակումներն են։ Առավել հարմար դա կարելի էր անել Ադրբեջանից»,-կարծում է փորձագետը։

Եթե տեղի է ունեցել առաջին տարբերակը, ապա Իրանը, նրա գնահատմամբ, կարող է նույն կերպ պատասխանել Իսրայելի տարածքից։ Մելքոնյանը հստակեցրեց, որ կարող են հրթիռային հարվածներ հասցվել Գազայի տարածքից կամ կարող են բախումներ սկսվել Պաղեստինի այլ տարածքներից:

«Եթե տեղի է ունեցել երկրորդ տարբերակը, ապա պատասխանը կարող է լինել Սիրիայի տարածքից։ Եթե Իսրայելը հարձակվել է Իրանի վրա երրորդ երկրի տարածքից, ապա Թեհրանը կարող է հարված հասցնել նույն տրամաբանությանբ։ Վստահ չեմ, որ այս սցենարն Իրանին ամենից շատն է գոհացնում, քանի որ դա կարող է սրել իրավիճակը Սիրիայում։

Իսրայելի հիմնական ռազմավարական նպատակներից մեկը թշնամու շուրջ կետեր ստեղծելն է՝ նրանց վրա ազդելու համար: Ադրբեջանը կարող է նման կետ դառնալ»,-ասաց փորձագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ