News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 3-ին, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին:

ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին ընդգծել է, որ ՀԲ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից է և ՀԲ հետ աշխատանքները հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվ բնույթ են կրում:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը:

Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի:

Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես ՀԲ կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին և նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հիփոթեքային վարկով բնակարան գնելու քայլերը
Գնորդը պետք է որոշի, թե ինչքան կանխավճար կարող է վճարել, ամսական ինչ վճար կարող է իրեն թույլ տալ...
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան
Պատասխանատուներն անդրադարձել են 2023թ. հունվար-փետրվարի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի…
ԱՆԻՖ-ը ձեռք է բերել ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և իրականացրել մի շարք հաջող գործարքներ. Դոմինիկ Դը Վիլպեն
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ, Ֆրանսիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենի համոզմամբ դեռ վաղ է…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Էկոնոմիկայի փոխնախարարը Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է գյուղոլորտում համագործակցության հարցեր
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը...
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ