News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Կիրառելով ծայրահեղ ցածր ջերմաստիճաններ եւ մի քանի պողպատե գնդիկավոր առանցքակալներ՝ գիտնականները ստեղծել են սառույցի բոլորովին նոր, անսովոր ձեւ, որն ունի նույն խտությունը, ինչ հեղուկ ջուրը։

Ի տարբերություն բյուրեղային սառույցի, որը բնական ճանապարհով ձեւավորվում է Երկրի վրա, նոր սառույցը չունի կազմակերպված մոլեկուլային կառուցվածք։ Նմուշի մոլեկուլները պատահական են ձեւավորվում, ինչպես ամորֆ նյութերում։

Սառույցի նոր տեսակ ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են գնդիկավոր ջրաղաց: Նրանք պարզապես փորձեր անելիս են եղել եւ ցանկացել են «փորձել, թե՞ ինչ կստացվի»:

Գիտնականները կարծում էին, որ գնդիկավոր ջրաղացը պարզապես կմանրացնի սառույցի բյուրեղները, սակայն այդպես չի եղել: Փոխարենը ծխնիները կտրել եւ սեղմել են սառցե բյուրեղները, մինչեւ ստացվել է միջին խտության ամորֆ սառույց:

Համակարգչային սիմուլյացիաները ցույց են տվել, որ սկզբում սառույցը եղել է իր սովորական բյուրեղային վիճակում, եւ նրա ջրածնային կապերը կազմել են վեցանկյուն վանդակ: Պատահական տեղաշարժը նրանց հրել է տարբեր ուղղություններով:

Սառույցի նոր ձեւ է ստացվել 77 Կելվին կամ -196 °C ջերմաստիճանում։ Բացի 1,06 գ/սմ³ խտությունից, այն որոշ տարօրինակ հատկություններ ունի։ Երբ հետազոտողները սեղմել են միջին խտության սառույցը եւ այն տաքացրել մինչեւ -120°C, սառույցը «վերաբյուրեղացել է»՝ մեծ քանակությամբ ջերմություն արձակելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ