News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԻՆ-ը երկու ինքնաթիռ կուղարկի Թուրքիա՝ հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը։

Նշվել է, որ ԱԻՆ-ը պատրաստ է փրկարարներ ուղարկել հանրապետություն՝ փետրվարի 6-ի գիշերը թուրքական Գազիանթեփ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար։

7,4 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայում տեղի է ունեցել փետրվարի 6-ի գիշերը։ Էպիկենտրոնը Կահրամանմարաշ նահանգի Փազարջիք շրջանն է։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում եւ Ուրֆայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ