News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նդրադառնալով նրան, թե ինչու ԱԺ նիստին չի մասնակցում Սեյրան Օհանյանը, որտեղ քննարկվում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալու հարցը:

«Թե ինչով է պայմանավորված այս չստացված շրջիկ թատրոնին մեր մասնակցությունը, ես կարծում եմ՝ պարոն Օհանյանը երեկվա իր ուղերձում շատ հստակ դրան անդրադարձ է կատարել, ներկայացրել է այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված է մեր որոշումը: Այսօրվա բարդագույն իրավիճկում, որում գտնվում է մեր երկիրը՝ չմասնակցել այս բեմականացմանը եւ թույլ չտալ իշխանություններին փորձ կատարել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղելու համար: Մենք դա թույլ  տալ չենք կարող: Կարող եք արձանագրել, որ մեր բացակայության պայմաններում այն բեկամանացված շոուն, որ փորձում էին ստանալ իշխանությունները, այդքան էլ հաջող չի ստացվում»,-ասաց Խամոյանը:

Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ 1-ին միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ