News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ինձ զարմացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վկաների ցուցմունքներ հրապարակելը, տարբեր անձանց քրեադատավարական կարգավիճակներ հրապարակելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ դատախազության ներկայացրած տվյալների, Սեյրան Օհանյանը ցածր գնով զորանոցներ են օտարվել, հետո դրանք գրավադրել է Գրիգորի Խաչատուրովը, հայտնի է իրական սեփականատերը:

«Ինքը մեկ ասում է՝ իրավունք չունի այլոց մասով մանրամասներ ներկայացնելու, քանի որ Սեյրան Օհանյանի գործով է եկել, բայց այլոց քրեադատավարական կարգավիճակներ է հրապարակում: Ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի: Ես հասկանում եմ, որ ՔՊ-ական պատգամավորները փորձում են հասարակության համար հանրամատչելի մատուցել, թե ինչպիսի «մեծագույն հանցանքներ» է գործել Սեյրան Օհանյանը: Բայց մի փաստ եմ ուզում արձանագրել. Նման կարգավիճակով ՊՆ բալանսում 7 տասնյակից ավելի շինություն է գտնվում, այստեղ փորձում էին ներկայացնել, որ գործող զորամաս է եղել Նախիջեւանի սահմանին, որ օտարվել է, փողեր են աշխատել, բանկում գրավադրել են եւ այլն: Եթե չեմ սխալվում 5 պատգամավոր իր հարցադրումներում շեշտում էր, որ, փաստորեն, Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից, բայց չի օգտվել: Այո, եւ ինքը, եւ Արմեն Չարչյանը իրենց գործերի մասով կարող էին օգտվել վաղեմության ժամկետի կիրռումից եւ այս ներկայացումն այսօր չէր լինի, չէր լինի իրավական ու քաղաքական քաշքշոցը, որ այսօր իրականացնում են իշխանությունները»,-ասաց Խամոյանը:

Հարցին, թե ի վերջո, Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ վաճառվե՞լ է զորամասի հողամասերը, թե ոչ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ խորանալու գործի դետալների մեջ: Խոսքը գործող զորամասի մասին չի եղել: Այլ մանրամասներ կարող եք ճշտել պարոն Օահանյանից եւ իր փաստաբաններից»:

Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ 1-ին միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում

Տպել
Ամենաշատ