News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիային Ուկրաինայի կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի Զելենսկու կայքում: Հրամանագրի համաձայն՝ Թուրքիային մարդասիրական օգնություն պետք է ապահովի Ուկրաինայի նախարարների կաբինետը։ 

«Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքների հաղթահարմանն աջակցելու նպատակով «մարդասիրական օգնության մասին» Ուկրաինայի օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ մարդասիրական օգնություն տրամադրել Թուրքիայի Հանրապետությանը»,-ասվում է փաստաթղթի տեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ