News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» հեղինակավոր մրցանակի ժյուրին հրապարակել է եզրափակիչ անցած տասը մասնակիցների ցուցակը, որոնք կպայքարեն հաղթողի կոչման համար:

2023 թվականին գլխավոր տիտղոսին հավակնում են Alfa Romeo Tonale-ը, BMW 2 Series Coupe-ը, BMW X1 / iX1-ը, Honda HR-V-ը (ZR-V), Hyundai Ioniq 6-ը, Kia Niro-ը, Mazda CX-60-ը, Mercedes-Benz C-Classe-ը, Nissan Aria-ը եւ Nissan Z-ը:

Առանձին կատեգորիայում, որում կընտրեն լավագույն էլեկտրամոբիլը, ներկայացված են BMW i7-ը, Genesis GV60-ը, Hyundai Ioniq 6-ը, Kia Niro EV-ն եւ Lucid Air-ը: Լավագույն շքեղ մեքենայի կոչման համար կմրցեն BMW 7 Series / i7-ը, Genesis G90-ը, Range Rover-ը, Range Rover Sport-ը եւ Lucid Air-ը:

Լավագույն սպորտքար կարող են ճանաչել BMW M4 CSL-ը, Kia EV6 GT-ը, Nissan Z-ը, Porsche 911 (992) GT3 RS-ը կամ Toyota GR Corolla-ը: «Տարվա քաղաքային մեքենա» անվանակարգում ներկայացված են Citroen C3-ը, ORA Funky Cat-ը (Haomao) եւ Volkswagen Taigo/Nivus-ը:

Վերջապես, լավագույն դիզայնի համար մրցանակը կարող է ստանալ Cadillac Lyriq-ը, Hyundai Ioniq 6-ը, Range Rover-ը, Lucid AIR-ը կամ Nissan Z-ը: Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ընդգրկված են 100 ավտոոլրագրողներ 32 երկրներից։ Մրցույթի հաղթողները կհայտարարվեն ապրիլի 5-ին Նյու Յորքի միջազգային ավտոսրահում: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխական Skoda-ն զգուշացնում է ավտոմեքենաների արտանետումների նվազեցման օրենքի սարսափելի հետեւանքների մասին
Ընդհանուր առմամբ ավելի քան 10 հազար աշխատատեղ վտանգի տակ է միայն Չեխիայում․․․
Գաղտնազերծել է Geely-ի եւ Volvo-ի նորագույն քրոսովերի տեսքը
Lynk & Co ընկերությունը ներկայացրել է նոր մոդելի ֆոտոշարքը․․․
Volkswagen-ն իր առաջին ամբողջովին էլեկտրական մեքենան կթողարկի 2025 թվականին
Ընկերությունը հայտարարել է, որ մեքենան կլինի նույնքան ընդարձակ, որքան Golf-ը, եւ նույնքան մատչելի, որքան Polo-ն, որը Volkswagen-ն արտադրում է 1975 թվականից․․․
Ներմուծված մեքենաների հերթը Գյումրիի մաքսատանը հասնում է կիլոմետրերի. ընդդիմադիրները Գյումրիում են
Նավային գիծը 10 օր հետո տուգանքներ է դնում, եթե դատարկ չես հանձնում իրենց: Հիմա այնտեղ դեռ հունվարից կոնտեյներներ կան դեռ մեզ մոտ...
Թուրքիան սկսում է ազգային TOGG էլեկտրամոբիլի վաճառքը
TOGG էլեկտրական քրոսովերը նախատիպի կարգավիճակում հայտնվել է դեռեւս 2019 թվականին․․․
Porsche-ն 2022 թվականին եկամուտն ավելացրել է 13,6%-ով, շահույթը՝ 27,4%-ով
Ընկերության եկամուտը նույնպես ռեկորդային բարձր է եղել 2022 թվականին՝ 37,6 միլիարդ եվրո․․․
Ամենաշատ