News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն առաջիկայում կհամաձայնեցնի քաղաքաշինական նորմերի վերաբերյալ մոտեցումները։ Մասնավորապես, կորոշվի բնակելի շենքերից գազալցակայանների եւ այլ օբյեկտների թույլատրելի հեռավորությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովի նիստում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում մնացել են դեռեւս 1990-ականներին եւ 2000-ականներին տեղադրված բենզա- եւ գազալցակայաններ։ Դրանք գտնվում են  ամբողջ Երեւանում, իսկ երբեմն նաեւ տների կողքին։ 

«Եթե ողջ խստությամբ հետեւենք անվտանգության պահանջներին, ապա կստացվի, որ օբյեկտների 30-40 տոկոսը պետք է ամբողջությամբ փակվի։ Սրանք բենզալցակայաններն են, հագուստի շուկաները եւ շատ ավելին: Ուստի, նախ պետք է սահմանել  ողջամիտ չափանիշներ, երկրորդ հերթին,  այդ ամենը թղթի վրա չթողնել»,-ասաց Փաշինյանը։  

Նա նշեց, որ առաջիկայում կառավարությունը կմշակի միասնական մոտեցումներ։ «Գազը կամ բենզինը չեն բռնկվի կամ պայթի, եթե պահպանվեն ճիշտ նորմերը։ Ուստի մենք կտեսնենք, թե որտեղ եւ ինչ մոտեցումներ պետք է կիրառել»,-նշեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ