News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քանի որ մենք առողջապահական համապարփակ ապահովագրման  համակարգ ենք ներդնում, որոշում ենք կայացրել, որ զինծառայողների առնվազն կրկնապատկվող աշխատավարձից որոշակի չափ, ըստ նախնական հաշվարկների՝ 20-25 հազար դրամ, կդեպոնացվի կամ ինչ-որ ձեւով կհատկացվի առողջապահական ապահովագրության համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մտածեցինք, որ ավելի լավ է վարվենք այդպես, այդ աշխատավարձը գործնականում մարդիկ ստացած չլինեն, որ չստացվի, որ մենք իրենց ձեռքից վերցնում ենք այդ աշխատավարձը՝ չնայած էլի իրենց համար: Ճիշտ է, մեր զինծառայողներն այսօր էլ օգտվում են պետպատվերից, բայց ուզում եմ ընդգծել, որ առողջապահության ապահովագրությունը փողի մասին չէ, այն առաջին հերթին որակի մասին է: Մենք համոզված ենք, որ այդ համակարգի ներդրմամբ մարդիկ շատ ավելի լավ որակի ծառայություններ ստանան»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ