News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային գործընթացների համատեքստում Իրանն ու Հայաստանը համակարծիք են այնպիսի սկզբունքների շուրջ, ինչպիսիք են միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի ժողովուրդների իրավունքներն ու անվտանգությունը հարգելու անհրաժեշտությունը եւ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ընդհանուր ջանքերը:  Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նա հավելեց, որ երկու երկրների կարծիքների ընդհանրությունը եւ հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել երկկողմ հարաբերություններում։ «Երկու պետությունների ղեկավարների կարծիքների միասնությունը խոսում է այն մասին, որ քաղաքական խորհրդակցությունները հասել են աննախադեպ մակարդակի»,-նշեց դիվանագետը:

Դեսպանը հիշեցրեց, որ երկու երկրների գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հանդիպել են իրենց գործընկերների հետ։ Մտքերի փոխանակությունը շարունակվել է տարբեր ուղղություններով։ Դիվանագետն այդ գործընթացի շարունակությունն անվանեց անվերապահ անհրաժեշտություն։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անկախության ձեռքբերումը նոր դռներ բացեց հայ-իրանական հարաբերություններում։ 31 տարի առաջ այս օրը երկու երկրների միջեւ հաստատվեցին քաղաքական հարաբերություններ։ «Չնայած տարածաշրջանում միջազգային առումով առկա տատանումներին, երկու երկրները բարձր են գնահատում երկկողմ հարաբերությունները։ Իրանի նոր կառավարության օրոք էլ ավելի մեծ ուշադրություն է դարձվում հարեւանների հետ էլ ավելի լավ հարաբերություններ հաստատելուն։ Վերջին տարիներին տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների արդյունքում երկկողմ հարաբերություններին նոր ազդակ է հաղորդվել»,-եզրափակեց դեսպանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թեհրանը շահագրգռված է, որ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հնարավորինս շուտ բացվի․ իրանցի պատգամավոր
Թեհրանը առանձնահատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․․․
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները
Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են...
ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը...
«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին
Հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ