
Լեհաստանի իշխանությունները որոշել են փակել Բոբրովնիկիում Բելառուսի հետ միջազգային սահմանային անցակետը՝ ելնելով երկրի անվտանգության շահերից։ Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի Twitter-ում հրապարակել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին։
«Հաշվի առնելով պետական անվտանգության կարեւոր շահերը՝ ես որոշել եմ այս տարվա փետրվարի 10-ի ժամը 12:00-ից դադարեցնել Բոբրովնիկիում լեհ-բելառուսական սահմանային անցակետով երթեւեկությունը մինչեւ հետագա ծանուցում»,- գրել է նա։