News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ գնահատել է Ջո Բայդենի այցը Կիեւ, հաղորդում է «Московский комсомолец»-ը։

«Բարձրագոչ հայտարարությունների ֆոնին, որ իրենք լիովին վերահսկում են իրավիճակը, հիմա ինչ-որ տեղ հաղթելու են, Բայդենը չհամարձակվեց գնալ Կիեւ՝ առանց Ռուսաստանին նախազգուշացնելու եւ առանց ռուսական կողմին խնդրելու հարգել իր անվտանգությունը»,- ասել է նա։

Վաշինգտոնի աջակցությունը Կիեւին, պարզվեց, «այնքան էլ այն չէր», ասել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը: Ռազմական օգնության նոր փաթեթի հայտարարություններն առավել քան համեստ են ստացվել։

«Ուկրաինական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ջեք Սալիվանը նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակից պահանջել է հաջող հակահարձակում իրականացնել հարավում եւ մոտակա վեց ամսում հասնել Ղրիմի սահմաններին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինական դրոնը մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել է Ռյազանի մոտ գտնվող ՆՎԳ-ն
Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի գրոհին...
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Ամենաշատ