News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայում հայ համայնքի դժվարությունները նույնական են Եվրոպայի մյուս հայ համայնքների խնդիրներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանում ընթացող Համահայկական համաժողովի մասնակից, հայկական ծագմամբ գերմանացի PR-մասնագետ Վազրիկ Բազիլը` նկատելով, որ առաջին անգամ է մասնակցում Համահայկական համաժողովի:

Բազիլը հույս է հայտնել, որ միջոցառումը օգտակար կլինի ոչ միայն սփյուռքում գործող կազմակերպությունների, այլեւ հայ համայնքների շարքային անդամների համար, որոնք հնարավորություն չունեն մասնակցել նման համաժողովների. «Եվրոպայի հայ համայնքներում առաջնահերթ խնդիրը հայերենի եւ հայկական ինքնության պահպանումն է»:

Սակայն, ըստ Բազիլի, այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է երիտասարդ ընտանիքներին օգնել հայկական ինքնության պահպանման հարցում: «Բավարար չէ միայն երեխաներով զբաղվելը, պետք է զբաղվել նաեւ ծնողներով: Քանի որ հենց ծնողներն են զբաղվում երեխաների դաստիարակությամբ: Խնդիրը հնարավոր չէ լուծել միայն կիրակնօրյա դպրոցների եւ լիցեյների միջոցով, նրանց երեխաների դաստիարակության ձեռնարկ է պետք»,- ասել է Բազիլը:

Խոսելով համայնքների խնդիրների մասին` Բազիլն ընդգծել է հոգեւորականության եւ դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների կրթական մակարդակի բարձրացման մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ