News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սարդինիայի հարավում գտնվող Մոնտե Լունա նեկրոպոլիսում հայտնաբերվել է բերանքսիվայր պառկած կոջ հնագույն գերեզմանը։ Նրա գանգի մեջ մեխից գոյացած անցք կա։ 

Գիտնականները ենթադրում են, որ հանգուցյալը կարող էր հիվանդ լինել էպիլեպսիայով, եւ նրա հարեւանները ցանկացել են դադարեցնել հիվանդության տարածումը, գրում է Live Science-ը: Կնոջը թաղել են մ.թ. ա. 3-րդ դարի վերջին-2-րդ դարի սկզբին։ Մահվան պահին նա 18-22 տարեկան էր։ Նրա գանգի վրա հայտնաբերվել են երկու տեսակի վնասվածքների հետքեր՝ բութ եւ սուր։ Առաջինը կարելի է բացատրել պատահական ընկնելով, օրինակ՝ նոպայի ժամանակ։ Երկրորդը հայտնվել է հին հռոմեական մեխով հարվածից։ Էպիլեպսիան մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց հին ժամանակներում այդ մասին չգիտեին։ Ամենայն հավանականությամբ, կնոջը հարվածել են մեխով, որպեսզի կանխել հիվանդության տարածումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ