News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ներկայում Իրանի հնարավորություններն այնպիսին են, որ այդ երկիրը կարող է 12 օրում արտադրել նյութ, որն անհրաժեշտ է ատոմային ռումբ ստեղծելու համար, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը։

«2018թ. Իրանին մոտ 12 ամիս պետք կգար տրոհվող նյութերի պաշարներից  մեկ ռումբ արտադրելու համար։ Իսկ այժմ 12 օրը կբավականացնի»,- ասել է Քալը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի լսումներում։

«Այն պահից, երբ մենք դուրս եկանք ԳՀՀԾ-ից, Իրանը պատկառելի առաջընթացի է հասել միջուկային ոլորտում»,- ընդգծել է նա։

Քալն ավելացրել է, որ միջուկային գործարքին վերադառնալը նախկինի պես «բոլոր տարբերակներից լավագույնն է», բայց նշել է, որ ԳՀՀԾ-ի հարցն առայժմ հետաձգվել է։

«Անցած ամռանը մենք ներկայացրել էինք պայմանավորվածությունների առաջարկ, որոնք Իրանը չէր պատրաստվում ընդունել։ Ես չեմ կարծում, թե մենք ԳՀՀԾ-ին վերադառնալու շեմին ենք»,- ասել է նա։

Նախօրեին Bloomberg-ը, հղում կատարելով ԱԷՄԳ-ին, տեղեկացրել էր, որ Իրանում մինչեւ 60 տոկոս մակարդակի հարստացված ուրանի պաշարներն անցած տարվա նոյեմբերից  ավելացել են 40 տոկոսով։ Ընդ որում՝ մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի պաշարներն ավելացել են՝ 62,3 կիլոգրամից հասնելով 87,5 կիլոգրամի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ