News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սերբ ռեժիսոր, կինոդեբյուտների «Կրակի ոգի» փառատոնի նախագահ Էմիր Կուստուրիցան ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Էմիր Կուստուրիցան կոտրել է ոտքը, անհաջող ընկել է սառույցի վրա Սերբիայում, նրան վաղը նախատեսում են վիրահատել։ Կինոփառատոնին նա կաշխատի գիպսով»,- ասել են գործակալության զրուցակիցները։

«Կրակի ոգի» XXI փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 3-6-ը՝ Խանտի Մանսիյսկում: 2022 թվականի աշնանը Կուստուրիցային հաստատել են որպես կինոփառատոնի նոր նախագահ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ