News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած երեկվա բողոքի ցույցի ժամանակ իրավապահները կալանավորել են 66 մարդու՝ մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելու փաստերով, տեղեկացրել է «Грузия Online«-ը՝ հղում կատարելով  երկրի ՆԳՆ-ին։

«Մարտի 7-ին ՆԳՆ-ն սկսել է հետաքննել բռնության կիրառման դեպքերը Ռուսթավելու պողոտայում։ Քննությունը վարվում է Վրաստանի Քր.օր.-ի 353 եւ 187 հոդվածներով։

Մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելու փաստերով իրավապահները կալանավորել են 66 մարդու՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 166 եւ 173 հոդվածներին համապատասխան։ Այդ անձանց կատարած իրավախախտումների փաստերը կներկայացվեն դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում»,- նշվել է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում։

Թբիլիսիում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ ցուցարարներին ցրելու համար, որոնք բողոքում են օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի դեմ։ ՆԳՆ-ում նշել են, որ ակցիան «ընդունել է բռնի բնույթ»։

Կադրերում, որոնք ցուցադրել է վրացական հեռուստատեսությունը, երեւում է, թե ինչպես է ամբոխը փակում Ռուսթավելու պողոտան, իսկ ոստիկանությունն օգտագործում է ջրնետ մեքենաներ։ Ցուցարարների ձեռքերում Վրաստանի եւ Եվրամիության դրոշներն են։

Բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել խորհրդարանի շենքի մոտից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ