News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու համար, տեղեկացրել է 1tv.ge-ն։

«Մենք առաջ կշարժվենք դեպի Եվրոպա քրիստոնեությամբ, մենք առաջ կշարժվենք ինքնիշխանությամբ, մենք առաջ կշարժվենք դեպի Եվրոպա արժանապատվությամբ»,- ասել է Կոբախիձեն ճեպազրույցում։

Նրա խոսքով, «առանց լրտեսների պլաններից  պետությունը պաշտպանելու՝  Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ եւ կկորցնի ինքնիշխանությունը»։

«Այս ամենը ոչ մի ընդհանուր բան չունի Եվրոպայի եւ եվրոպական արժեքների հետ։ Եթե մենք չպաշտպանենք պետությունը լրտեսների պլաններից, մենք ոչ միայն չենք դառնա Եվրամիության անդամ, այլեւ կկորցնենք մեր ինքնիշխանությունը։ Երբ խոսքը վերաբերում է պետության կողմից եվրոպական ինստիտուտների հարգմանը, ցանկանում ենք հիշեցնել, որ, ինչպես եւ խոստացել էինք, մենք արդեն օրինագիծն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու համար, ուստի, տվյալ օրինագծի դիտարկումը կշարունակվի միայն մի քանի ամիս անց, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

«Վրացական երազանքի» նախագահը նշել է, որ առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունման հետ կապված մտավախություններն անհիմն են։

«Մենք առաջ կշարժվենք դեպի Եվրոպա քրիստոնեությամբ, մենք առաջ կշարժվենք դեպի Եվրոպա ինքնիշխանությամբ եւ արժանապատվությամբ»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։

Նախօրեին Թբիլիսիում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ ցուցարարներին ցրելու համար, որոնք բողոքում են օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի դեմ։ ՆԳՆ-ում նշել են, որ ակցիան «ընդունել է բռնի բնույթ»։

Կադրերում, որոնք ցուցադրել է վրացական հեռուստատեսությունը, երեւում է, թե ինչպես է ամբոխը փակում Ռուսթավելու պողոտան, իսկ ոստիկանությունն օգտագործում է ջրնետ մեքենաներ։ Ցուցարարների ձեռքերում Վրաստանի եւ Եվրամիության դրոշներն են։

Բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել խորհրդարանի շենքի մոտից։

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ իրավապահները կալանավորել են 66 մարդու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ