News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ընդդիմությունը նոր բողոքի ակցիա է հայտարարել ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման։ Հանրահավաքը տեղի կունենա չորեքշաբթի՝ մարտի 8-ի ցերեկը, Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց, լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն, հաղորդում է DW-ն։

Նա նաեւ մեղադրել է հատուկ ջոկատայիններին եւ ոստիկանությանը խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ Ցուցարարները նախօրեին խաղաղ ակցիա իրականացնելով շարժվել էին դեպի Վրաստանի մայրաքաղաքի կենտրոն։ «Ձերբակալվել են  բազմաթիվ ցուցարարներ, որոնց թվում է նաեւ ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջապարիձեն։ Մի քանի ժամից խորհրդարանի դիմացի հրապարակում ավելի շատ մարդ կհավաքվի, քան երեկ»,- ասել է նա։

Վաշաձեն վստահություն է հայտնել, որ «համաշխարհային հանրությունը միանշանակ կդատապարտի Վրաստանի ներկայիս իշխանություններին խաղաղ ակցիան ցրելու համար»։

Հիշեցնենք, որ նախօրեին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Վրաստանի խորհրդարանի մոտ անկարգություններ էին տեղի ունեցել։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է 66 մարդու ձերբակալության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ