News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

World Car Of The Year (WCOTY, «Տարվա համաշխարհային ավտոմեքենա») մրցույթի կազմակերպիչները փետրվարի սկզբին հայտարարել են գլխավոր մրցույթի եզրափակիչ փուլի լավագույն տասնյակին, այն ժամանակ էլ հրապարակվել են մնացած անվանակարգերի կարճ ցուցակները։ Իսկ այժմ հայտնի են դարձել TOP-3 անցած մասնակիցները։ Այս մասին հայտնում է «Колеса»-ն։

Հիշեցնենք, կանոնների համաձայն, գլխավոր մրցանակի՝ աշխարհի լավագույն մեքենայի տիտղոսի համար, մրցում են այն մոդելները, որոնց արտադրության տարեկան ծավալը կազմում է առնվազն 10 000 միավոր, մեքենաները պետք է վաճառվեն առնվազն երկու մայրցամաքներում եւ առնվազն երկու խոշոր շուկաներում ( Չինաստան, Եվրոպա, Հնդկաստան, Ճապոնիա, Կորեա, Լատինական Ամերիկա կամ ԱՄՆ): Լավագույններին ընտրում է ժյուրին, որի կազմում ընդգրկված են հարյուրից ավելի լրագրողներ՝ 30 երկրներից (ցուցակում է նաեւ Ռուսաստանը)։

Եվ այսպես, գլխավոր մրցանակը կվերցնի «կորեացին» կամ «գերմանացին»՝ TOP-3 մոդելներն են Hyundai-ն, Kia-ն եւ BMW-ն։ Ի դեպ, այս սեզոնն ընդհանուր առմամբ բեղմնավոր է ստացվել կորեական եւ բավարական ընկերությունների համար, նրանց մոդելները հավակնում են մրցանակների նաեւ այլ անվանակարգերում։

Մոդելները, որոնք TOP 10-ում են եղել, բայց ամբողջությամբ դուրս են մնացել պայքարից, հետեւյալն են՝ Alfa Romeo Tonale, BMW 2 Series Coupe, Honda HR-V / ZR-V, Mazda CX-60, Mercedes-Benz C-Class, Nissan Ariya եւ Nissan Z:

Այդ հարակից անվանակարգերն են՝ Տարվա քաղաքային ավտոմեքենա, Տարվա սպորտային ավտոմեքենա, Տարվա պրեմիում ավտոմեքենա, Տարվա էլեկտրական մեքենա եւ Լավագույն դիզայն: Նշենք, որ այստեղ մասնակցության պայմաններն ուրիշ են։ Այս անվանակարգում ի սկզբանե եղել են երեք ֆինալիստներ, այնպես որ ոչ մեկը դուրս չի մնացել: Այստեղ արժե բացատրել, որ հայտարարված կոմպակտ Citroen-ը քիչ ընդհանրություններ ունի Եվրոպայի համար համանուն մոդելի հետ։ Լավագույնի կոչման համար պայքարում է Հնդկաստանի եւ Լատինական Ամերիկայի համար ստեղծված բյուջետային ավտոմեքենան։ Հետաքրքիր է նաեւ այն, որ «համաշխարհային» սիթիքար կարող է դառնալ «չինացին»՝ Ora ապրանքանիշը պատկանում է Great Wall կոնցեռնին, նրա Funky Cat/Haomao հեթչը էլեկտրական մեքենա է, որը վաճառվում է նաեւ Եվրոպայում։

Չինական արմատներ ունեցող Lucid ապրանքանիշի համար World Car Of The Year-ի այս սեզոնը ոչ պակաս բեղմնավոր է, քան BMW-ի կամ Hyundai-Kia-ի համար՝ խոշոր Air էլեկտրական սեդանը կարողացել է դուրս գալ եզրափակիչ եւս երկու հարակից անվանակարգերում: Դե, ինչ վերաբերում է «պրեմիումին», ապա Land Rover մոդելներն այլեւս լավագույնը դառնալու հնարավորություն չունեն՝ Range Rover-ը եւ Range Rover Sport-ը լքել են մրցասպարեզը:

World Car Of The Year մրցույթի հաղթողներին կհայտարարեն Նյու Յորքի ավտոսրահում, որը կբացվի ապրիլին։ Անցյալ տարի գլխավոր մրցանակին արժանացել է Hyundai Ioniq 5 «կանաչ» քրոս-հեթչը, որը նաեւ դարձել է Տարվա էլեկտրական մեքենա եւ դիզայնի համար մրցանակ ստացել։ Mercedes-Benz EQS-ը 2022 թվականին ճանաչվել է Տարվա պրեմիում մեքենա, Audi e-tron GT-ն՝ Տարվա սպորտային մեքենա, իսկ Toyota Yaris Cross ամենագնացը՝ Տարվա քաղաքային մեքենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Hyundai-ն և Kia-ն ԱՄՆ-ից հետ են կանչում մոտ 3,4 միլիոն ավտոմեքենա՝ շարժիչի խցիկում բռնկվելու վտանգի պատճառով
Հետկանչը վերաբերում է 2010-ից մինչև 2019 թվականների մի քանի մարդատար ավտոմեքենաների և ամենագնացի մոդելների, այդ թվում․․․
Գերմանիայի տրանսպորտի նախարարը դեմ է չինական էլեկտրամոբիլների նկատմամբ տուրքերին
«Սկզբունքորեն ես չեմ մտածում շուկայական խոչընդոտների կառուցման մասին»,-ասել է Վիսինգը Augsburger Allgemeine ․․․
Սաուդյան Արաբիան Tesla-ի հետ բանակցություններ է վարում արտադրական ձեռնարկություն ստեղծելու շուրջ
Տեղեկությունը հայտնվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ․․․
Ռուսաստանում սկսվել է բելառուսական Belgee X50 քրոսովերի վաճառքը
Ամենաէժան Belgee X50-ը կառաջարկվի 2,050,990 ռուբլիից սկսած...
Հրապարակվել է Changan CS55 Plus նորացված քրոսովերի արժեքը
Քրոսովերի երկարությունը 4539 մմ է
ԱՄՆ-ում վաճառվում է մեքենա, որը կարող է ժամում 658 կիլոմետր արագություն բացել
Այդ մեքենայով չի կարելի երթեւեկել սովորական ճանապարհներով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ