News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեկնարկել են Հ -70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել և գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակում ճանապարհատվածում իրականացվում են հանույթի և լիցքի հողային աշխատանքներ։ Տրանսպորտային միջոցների ժամանակավոր անցանելիությունն ապահովելու նպատակով կատարվում է ճանապարհահատվածի երթևեկային մասի բնահողային պատվածքի պրոֆիլավորում։ 27.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին շինաշխատանքներն այս պահին հիմնականում կատարվում են Աթան և Լորուտ բնակավայրերի մոտ։  

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Շեկոյանը և ինժեներ Վարդան Կարապետյանն այցելել էին շինհրապարակ՝ դիտարկելու կապալառուի կողմից շինհրապարակում կատարված մոբիլիզացիան, աշխատանքների ընթացքը։ Այցելության ընթացքում պատվիրատուի, կապալառուի, տեխնիկական հսկողության ներկայացուցիչների, համայնքի և վարչական ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են շինարարությանը, գյուղամիջյան հատվածներում աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

Նշենք, որ ընթանում է նաև Քարինջ բնակավայր տանող 3.5կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Այստեղ հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Հողային աշխատանքների ավարտից հետո կսկսվի ջրահեռացման համակարգի վերականգնումը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ