News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին երկխոսության եւ էսկալացիայից խուսափելու կոչ է արել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` ի պատասխան Սեւ ծովում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպը մեկնաբանելու խնդրանքի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք զրոյական տեղեկություն ունենք այն մասին, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Մեր ունեցած միակ տեղեկությունը լրատվամիջոցներից է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արձագանքը կլիներ այնպիսին, ինչպիսին դուք ակնկալում եք՝ նա երկխոսության եւ ցանկացած էսկալացիայից խուսափելու կոչ կաներ»,- ասել է Դյուժարիկը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը՝ անջատված տրանսպոնդերներով, խախտել է Սեւ ծովի օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները։ Անօդաչու թռչող սարքը շարժվել է դեպի Ռուսաստանի սահման, ռուսական կործանիչներն օդ են բարձրացվել՝ խախտողին նույնականացնելու համար։ Կտրուկ մանեւրելու պատճառով անօդաչու սարքը անցել է բարձրության կորստով անկառավարելի թռիչքի եւ ընկել ջուրը։ Ռուսական կործանիչները չեն շփվել MQ-9-ի հետ, չեն կիրառել օդային զինատեսակներ եւ ապահով վերադարձել են իրենց բազայի օդակայան, ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ