News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Փաշինյանի ասուլիսի հիմնական մեխն այն է, որ էլ ավելի ադապտացներ հասարակությանը այն մտքին, որ Արցախը պահելու հնարավորություն Հայաստանի իշխանությունները չունեն եւ ցանկություն էլ առանձնապես չունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Դա թերեւս ամենագլխավոր մեսիջն էր: Եկրորդ հիմնական նպատակն էր վերահաստատել, որ ՀՀ իշխանությունները աշխարհաքաղաքական լուրջ առեւտրի մեջ են գտնվում: Մի կողմից հերթական անգամ ասցվեց, որ Ռդ-ն ՀՀ անվտանգության երաշխավորը չէ եւ նույնիսկ, ըստ Նիկոլ Փաշինյանի, վտանգ է ներկայացնում Ռուսաաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը, մյուս կողմից ասվեց, որ Արեւմուտքի հետ այդ ֆլիրտը նույնպես առանձնապես արդյունք չի տալիս եւ Ադրբեջանը ինչ-որ մի արդյունքի հասնելով, ինչ-որ մի հերթական զիջումը կորզելուց հետո, ինչպես Փաշինյանն է ասում ՝ Ադրբեջանը ֆունդամենտալ փոփոխությունների է ենթարկում այն փաստաթղթի նախագիծը, որը կոչվում է խաղաղության պայմանագիր:

Ես կարծում եմ՝ այս երկու հիմնական մեսիջը ուներ, հիմնականում աշխարհաքաղաքական եւ ներքին քաղաքական մեսիջը ուներ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու խոսվեց 5-րդ շարասյան մասին, երբ նաեւ ռազմական էսկալացիայի վտանգ կար, Հակոբյանն ասաց, որ Փաշինյանը ինքը խոստովանեց, որ իր աշխարհաքաղաքական ֆլիրտը լուրջ արդյունք չի տալիս, քանի որ Փաշինյանի նպատակը միջազգային երաշխավորների համակարգ ձեւավորելն է որպես Ռուսաստանի այլընտրանք:

«Բայց ինչպես կյանքը ցույց տվեց եւ Փաշինյանն էլ խոստովանեց, այո, Ռուսաստանի դաշնակցային գարանտիաները մի բան չեն, իրոք դա այդպես է, բայց, այնուամենայնիվ, նաեւ այլընտրանքային անվտամգային համակարգ չի հաջողվում ստեղծել, որովհետեւ այդ պոտենցիալ երաշխավորները ունեն այլ աշխարհաքաղաքական եւ գեոտնտեսական շահեր: Այդ իսկ պատճառով, երբ չի ստացվում խաղաղության դարաշրջանը մոտեցնելը, ապա դրա այլընտրանքը միշտ էսկալացիան կարող է լինել եւ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է հայաստանյան եւ արցախյան հայությանը, որ մենք ամեն ինչ արեցինք, նույնիսկ չափազանց մեծ զիջումների էինք պատրաստ, բայց Ադրբեջանը չգնաց այդ քայլին եւ երաշխավորների ինստիտուտ էլ չձեւավորվեց եւ այդ պատճառով էլ էսկալացիա կարող է լինի եւ դրանում Փաշինյանն ու իր խումբը որեւէ մեղք չի կարող ունենալ, քանի որ իրենք որեւէ մեղք չեն ունենում: Եւ այս պարագայում պետք է գտնել ապագայում հետագա կոլապսների պատճառը՝ դա պատերազմում ով էր մեղավորը, ինչի պատճառով պարտվեց Հայաստանը, դա 5-րդ շարասյան մասին էր խոսքը: 5-րդ շարասյունը, իմ տպավորությամբ նախկինների օրոք բանակ ներթափանցած գեներալիտետն է, բարձրագույն սպայական կազմը եւ քանի որ ըստ Փաշինյանի ՀՀ ուժային կառույցները վխտում են գործակալներով, իսկ ՀՀ ուժային կառույցները ձեւավորվել են Ռուսաստանում, հետեւաբար 5-րդ շարասյունը պետք է կապված լինի Ռուսաստանի հետ: Մի կողմից եւ նախկինների թեման է ոչ ուղղակիորեն բարձրացվում, մյուս կողմից՝ նորից մեսիջներ են ուղարկվում այլ աշխարհքաղաքական կենտրոններին, որ Հայաստանում 5-րդ շարասյան դեմ որոշակի գործընթացներ են տեղի ունենալու, որոնք կզբաղեցնեն,մ նաեւ կշեղեն հիմնական թեմայից պողոսներին, որոնք հերթական ծամոնը կստանան»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ