News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լրագրողական մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նրան, որ հաքերային հարձակման արդյունքում կոտրվել է «Aravot.am» լրատվական կայքի յութուբյան ալիքը:

Հայտարարությունում ասվում է. «Մարտի 14-ին հաքերային հարձակման արդյունքում կոտրվել է «Aravot.am» լրատվական կայքի յութուբյան ալիքը, ջնջվել տեսանյութերի ողջ արխիվը։ Ըստ կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խմբագրությունն անոնս է տեղադրել հետևյալ բովանդակությամբ․ «․․․Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:  Այն վերաբերում էր մոտակա ժամերին հրապարակվելիք հետաքննական տեսանյութին։

Սա առաջին դեպքը չէ, երբ մտահոգիչ զուգադիպությամբ իշխանություններին հասցեագրված քննադատությանը հետևում են առցանց հարթակների նկատմամբ հաքերային հարձակումներ։ Տեղեկատվական անվտանգության մասնագետների նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս այդ գործողությունների ձեռագրի տեխնիկական ընդհանրությունը։ Մասնավորապես՝ մասնագետները նկատել են այս դեպքի և մեկ այլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի յութուբյան ալիքի վրա այս տարվա հունվարին իրականացված հաքերային հարձակման տակտիկայի համընկնում։

Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում, երբ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ անհեթեթ և հեգնական մեկնաբանություններ են տարածում սոցցանցերում՝ մեղքը բարդելով նույն լրատվամիջոցի վրա։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպեսև «Aravot.am»-ը, առայժմ ձեռնպահ ենք մնում մեղադրանք ուղղել որևէ մեկի հասցեին, քանի դեռ ձեռք չեն բերվել ապացույցներ։ Սակայն մեզ իրավունք ենք վերապահում արձանագրել և համադրել փաստերը՝ հանրային ուշադրություն հրավիրելով դրանց վրա։

Արտահայտելով մեր վրդովմունքը լրատվամիջոցի նկատմամբ իրականացված հաքերային հարձակման կապակցությամբ՝ պահանջում ենք․

Իրավապահ մարմիններից՝ այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում կիբեր-հանցագործության մասին և անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար,

Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներից՝ զերծ մնալ անհիմն ենթադրություններից և մեկնաբանություններից, որոնք ոչ այլ ինչ են, քան խնդրի էությունից ուշադրությունը շեղելու փորձեր։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ