News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից իշխանությունները նեղացած չեն։

«Վերջին 9-10 տարիների ընթացքում Հրաչյա Սարգսյանի հրաժարականը հանդարտ պայմաններում էր, որտեղ ինտրիգ փնտրել, եւ նա չհեռացվեց, այլ իր նպատակադրումներից ելնելով հրաժարական հայտարարեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը։

Ավագանու անդամը գոհ է Հրաչյա Սարգսյանի գործունեությունից։ Դավիթ Խաժակյանը չի կիսում այն կարծիքը, թե փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ստվերային քաղաքապետ է։

«Կարծում եմ, որ հասարակության խնդիրը նրանում է, որ Հրաչյա Սարգսյանի ընտրվելու առաջին օրվանից, կամ այն պահից, երբ  Տիգրան Ավինյանը եկավ քաղաքապետարան, փորձ արվեց ներկայացնել, որ ամեն ինչ արվում է մեկ մարդու որոշումներով։ Սա է պատճառը, որ դուք այսօր չեք հասկանում, թե ինչու հրաժարական տվեց Հրաչյա Սարգսյանը։ Այդպես էլ չպատկերացրիք, որ պարոն Սարգսյանը մեծ դերակատարում է ունեցել քաղաքի կառավարման գործում»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Նա նշեց, որ Երեւանի ավագանու ավագանու հերթական ընտրություններին ինքը գլխավորելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը։

Հիշեցնենք՝ այսօր հրաժարական է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նրա հետ հեռացել է նաեւ  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը: Նրան փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։

Տպել
Ամենաշատ